Ռոբերտ Շեքլի։ Մտքի Բուրմունքը

Ընթերցեցի Ռոբերտ Շեքլիի “Մտքի բուրմունքը” պատմվածքը։ Ճիշտ ասած ընդհանրապես չէի ընթերցել և ծանոթ չէի Շեքլիի ստեղծագործություններին։ Հենց վերնագրից էլ ստեղծագործությունը գրավեց ինձ , և սպասւմ էի , որ լինելու է ֆանտաստիկ և արկածային պատմությունը։ Պատմվածքը շատ հեշտ և արագ էր ընթերցվում , չնայած , որ բավականին երկար էր , գործողությունների ընթացքը հետաքրքիր էր և չձանձրացնող։ Շատ հետաքրքիր էր մտածված կենդանիների անհավանական նկարագրությունը և տելեպատիայի միտքը։ Քլիվին՝ մենք էինք ,իսկ կենդանիները՝ կյանքում մեզ հանդիպող փոձությունները։ Կերպարներից իհարկե գլխավորը Քլիվին էր , բայց չկային ավելորդ կերպարներ , չկային նաև ավելորդ նկարագրություններ և ձանձրալի հատվածքներ , ամեն ինչ մի շնչով եմ կարդացել։ Եզակի ֆանտաստիկ պատմություններից ,էր , որը հավանեցի , որովհետև այդ ժանրի ստեղծագործությունները այդքան էլ չեմ հավանում։Հավանեցի նաև վերջը , շատ հետաքրքիր էր մտածված։ Մի խոսքով ամեն ինչ տեղին էր , շատ հավանեցի!!)))

Վանո Սիրադեղյան։ Անանձրև հուլիս

Կարդացի Վանո Սիրադեղյանի “Անանձրևհւլիս “ստեղծագործությունը , շատ արդիական էր։ Պատմվածքը նկարագրում էր բոլորիս իրար նաման և ձանձրալի կյանքի օրերը։

…եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս:

Բոլորս էլ մեր օրը այսպես ենք սկսում , զարթնում և հայացքը սառած նստում և փորձում հասկանալ ինչ է կատարվում։

Continue reading “Վանո Սիրադեղյան։ Անանձրև հուլիս”

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգը

Գնահատումը շատ մեծ դեր ունի ուսման մեջ։ Ունի իր լավ և վատ կողմերը։ Սովորողը գնահատականի միջոցով հասկանում է իր տյալ առարկայի գիտելիքների իմացության չափը։ Երբ սովորողը ստանում է ցածր գնահատական , նրա մոտ առաջանում է մրցակցություն , որի շնորհիվ սովորողը ավելի է սկսում աշխատել իր վրա ,որպեսզի ավելի բարձր գնահատական ստանա։

Continue reading “Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգը”

Վանո Սիրադեղյան։ Շատ չհամարվի

Կարդացի Վանո Սիրադեղյանի “Շատ չհամարվի” ստեղծագործությունը , շատ հավանեցի։ Սիրադեղյանը շատ կենդանի գրելաոճ ունի և խոսում է արդի թեմաների շուրջ։ Ստեղծագործությամն մեջ շատ գեղեցիկ էին նկարագրված հայկական ավանդույթները,կնոջ դերը ընտանքիում։ Վերնագիրն էլ հենց ժողովրդական խոսք է ,որը նշանակում է է՝ ուրախությունը տխրության չվերածվի։ Ընդհանուր կային շատ նկարագրություններ , աբցյ դրանք ավելի շատ էին օգնում լպատկերացնել մթնոլորտը։ Մոր խոսքերի մեջ կար կարոտ և տխրություն։ Կարծում եմ , որ կար նաև մի իմաստ , որ ինչքան էլ մեր երազանքները կատարվեն կամ ուրախ պահ լինի , միշտ ունենում ենք մի տեղ ,որի բացը երևում է։

Փաստեր Մուրակամիի Մասին

1.Փողերը նրան չեն հետաքրքրում

Գրողը պնդում է՝ «Գիտեք, եթե դուք հարուստ եք, ավելի լավ է չմտածեք գումարի մասին: Լավագույնն, ինչ կարելի է գնել, ազատությունն է ու ժամանակը: Ես չգիտեմ՝ որքան գումար եմ վաստակում կամ որքան հարկեր եմ վճարում: Ավելին, ես անգամ չեմ ուզում մտածել այդ մասին: Դա ամբողջ աշխարհում ընթերցվող հեղինակ լինելու առավելությունն է»:

3d5898d0ea50e995e94ca69528b5592b 2 - Հարուկի Մուրակամի. փաստեր

2.Վազք

33 տարեկանից Մուրակամին վազում է երկար և շատ, նա մեծ տարածություններ է հաղթահարում և մասնակցում է համաշխարհային վազքի մարաթոններին: Այժմ նա 71 տարեկան է և պահպանել է իր լավ ֆիզիկական մարզավիճակը:

Continue reading “Փաստեր Մուրակամիի Մասին”

Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան 2

1․ Կարդացե՛ք պոեմի 4-7-րդ սուրահները. ,անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

քղանցք -փեշ

Շեյթան-սատանա

2․Դո´ւրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, – լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:

Continue reading “Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան 2”

Հարուկի Մուրակամի/ Վամպիրը

Մուրակամին արտասահմանյան գորղների ամենասիրելիներիցս է , նրա ստեղծագործությունները միշտ հաճույքով , արագ և մի շնչով կարդում եմ ։ Այս անգամ հերթը հասավ “Վամպիրը ստեղծագործությանը” , որը նույնպես շատ հավանեցի։

Տաքսու վարորդը ասում էր ուղևորին, որ ինքը վամպիր է: Մեր կյանքում էլ մարդիկ ասում են անհավանական բաներ, որոնց մենք չենք հավատում, բայց երբեմն ձևացնում ենք, թե հավատում ենք: Այդպես վարվեց նաև տաքսու ուղևորը, բայց վերջում զանգեց իր ընկերուհուն և ասաց, որ սև տաքսու վարորդը վամպիր է:

Continue reading “Հարուկի Մուրակամի/ Վամպիրը”

Մուրակամի/ Լռություն

Պատմվածքը շատ հավանեցի ,այն շատ արդիական էր , որովհետև հիմնականում բոլորիս հետ նման դեպքեր կատարվում են։ Խոսվում է այն մասին թե ինչպես տարիներ առաջ կատարված դեպքը կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, ինչպես մարդու թշնամանքըը կարող է տարիների ընթացքում պահվե: Նախ ասեմ , որ ամենասկզբից պատմվածքը ընդհանրապես դուրս չեկավ , բայց վերջում արդեն միանգամից փոխեցի կարծիքս։

Continue reading “Մուրակամի/ Լռություն”

Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան

1․ Կարդացե՛ք պոեմի 1-3-րդ սուրահները ր անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ջեննաթ – դրախտ (մահմեդական կրոնում)

քյոշքից-

նանրամիտ-դատարկամիտ

պագշոտ- ցանկասեր

Եղկելի-գարշանք


2․ Համացանցից դո՛ւրս գրեք Աբու ալ-Ալա ալ -Մաարրի մասինայնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրիր եք համարում։ / Աբու ալ-Ալա ալ -Մաարրիի կերպարն ընկած է այս հերոսի ստեղծման հիմքում/։

Continue reading “Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան”