Մուրակամի/ Լռություն

Պատմվածքը շատ հավանեցի ,այն շատ արդիական էր , որովհետև հիմնականում բոլորիս հետ նման դեպքեր կատարվում են։ Խոսվում է այն մասին թե ինչպես տարիներ առաջ կատարված դեպքը կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, ինչպես մարդու թշնամանքըը կարող է տարիների ընթացքում պահվե: Նախ ասեմ , որ ամենասկզբից պատմվածքը ընդհանրապես դուրս չեկավ , բայց վերջում արդեն միանգամից փոխեցի կարծիքս։

Վերնագիրը, ըստ իս, կապված է նրա հետ, որ այն դեպքից հետո Օձավան միշտ մենակ էր, որ նա գնում էր սենյակ, փակվում այնտեղ, որտեղ լռություն է, նա ոչ մեկի հետ չէր խոսում: Ես կարծում եմ, որ պատմվածքի ասելիքն այն է, որ չպետք է վստահել կամ շփվել այն մարդու հետ, ով վերջում քեզ թշնամի դուրս եկավ, ով քեզ ձեռք առավ: Մեկի հետ շփվելուց նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին է նա:

Ստեղծագործությունից առանձնացրել եմ այս հատվածը , որում է հենց նկարագրվում գլխավոր իմաստը։

Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է:
Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: <<Միայնություն>> ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ:  Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց այնպե չի տրվում: Սա այն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:

Leave a comment