Էզոպոսի առակները,իմաստները և նրա մասին

 

Ձկնորսն ու ձկնիկը

   Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնիիրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտկունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմունայն հույսով”:

   Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:

Պոչատ աղվեսը

   Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպեսխայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենցպոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որկտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայցմի աղվես նրան պատասխանեց. “Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթեդրանից օգուտ չունենայիր”:

   Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թեմաքուր սրտով, այլ սեփական օգտի համար:

Աղվեսն ու խաղողը

   Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայցչկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

   Այդպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում ենպայմանների վրա:

Աղվեսն ու կոկորդիլոսը

   Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիներիփառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսըպատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:

   Այդպես իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին:

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

   Առակս ցուցանե, որ դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանոմ են:

Աղվեսն ու դիմակը

   Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:

   Առակս վերաբերում է այն մարդուն, որ փառահեղ մարմին ունի, բայց հոգին դատարկ է:

Ժլատը

   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օրգալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օրգալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ
:

Եզոպոսի առակներից ինձ դուր եկած ասույթները

«Աղվեսի դունչը խաղողին չի հասնում ասում է խակ է։»

 

«Դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանում են։»

«Երբ, որ ունեցվածքը չի օգտագործվում դա ոչ մի բանի պետք չէ։»

«Իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին։»

«Կարևոր է մարդու խելացիությունը, քան գեղեցկությունը։»

 

Եզոպոս

Մ. թ. ա. VI դար

Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշորագույն 

դեմքերից է:

Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: 

Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է. Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ Քսանթոսը հարցնում է, թե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստել, Եզոպոսը պատասխանում է․

– Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բան, քան լեզուն: Մի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունը, գիտական միտքը, օրենքները. մեր կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա:

Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտում: Հաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստել, բայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանը: Եզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստում: Քսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:

– Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:

– Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում: Լեզուն է բոլոր երկպառակությունների, գժտությունների և պատերազմների պատճառը,– պատասխանում է Եզոպոսը: Սեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:  

Easter in Armenia

Easter is one of the most favourite holidays in Armenia. People  celebrate it at the end of March or in April. This year Easter will be celebrated on March 27. It is a Christian holiday connected with the resurrection of Jesus Christ. On this day people greet each other by saying «Christ is risen!» and the answer is «Truly, he is risen!» Armenians prepare for Easter 40 days before it. They make malts (ածիկ).. On this day Armenians go to church and then come home, sit at the tables and the whole family celebrates Easter. The Easter meal is fish, dyed eggs and red wine. Children play Easter games. They begin to fight with their eggs and have fun in it. Continue reading “Easter in Armenia”

Ջան,գարուն է արդեն

 

Թաթուլիկ գարունՋան, գարուն է արդեն:Գետակները քչքչում են առվակները գռգռում են,գարուն է արդեն:Երեխաները վազվզում են,ցատկոտում են,խաղում են:Ծաղիկները ծաղկում են ծաղիկները բուրմում են:Օդը խաղում է երկնքում:Պարում է:Օֆ,ինչ շուտ է անցնում գարունը:

Ջան,գարուն է……..