Գարնանային ընթերցանության նախագծեր

Սիրելի սովորող,  սկսվեց ազատ գործունեության շրջանը: Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ:

 

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

 

Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան

Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան
Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան
Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան

 

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

Ես իմ արձակուրդը անցկացնում եմ Երևանում։Իմ օրվա ընթացքում ես դաս եմ անում, տարբեր հետաքրքիր ֆիլմեր եմ նայում,գիրք եմ կարդում նաև մայրիկիս հետ տարբեր հետարքիր տեղեր ենք գնում։Նաև ասեմ , որ ե կարդում եմ Շերլոք Հոլմսի պատմվածքների գիրքը։Ինձ շատ է հետարքիրում։Գիրքը հետախուզական է։Շատ հետաքրքիր տարբեր պատվմվածքներ կան այդ գրքում։Այս ընթացքում գնացել եմ պարապմունքների և նաև գնացել եմ Մայրիկիս գործարան և գնացել եմ բուլինգ խաղալու։

4. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

5. Ձայնագրիր նաև նոր սովորած բանաստեղծությունները, ներկայացրու ռադիոթատրոն:

Ես աշխատել եմ Լուսատիտիկ բլոգի վրա։

 

 

 

 

 

 

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան

Առանձնացնել դուր եկած հատվածները

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն[9] ու մայրագիրը[10] նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից. Continue reading “Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան”

Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան

Առանձնացնել դուր եկած հատվածները

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։

Continue reading “Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան”

Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան

Առանձնացնել դուր եկած հատվածները։

 Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։

Continue reading “Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան”

Եզոպոսի առակներ

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:

Ավելի լավ է փոքր որսով կշտանաս, քանց թե  ոչ մի բանով։ Continue reading “Եզոպոսի առակներ”