Մեր առաջին բուժօգնության դասը

Մենք այսօր մայրենիի դաս չարեցինք։ Փոխարենը առողջագիտություն արեցինք։Մենք սովորեցինք առաջին բուժօգնություն եվ  ինչպես մաքրենք մեր ականջները։Մեզ սկսզբից բացատրեցին, թե ինչպես պետք է մաքրենք մեր ականջները։Քոլեջի երեխաները պատրաստել էին մեծ ականջ եվ մեծ ականջի չոփիկ։Մեզ ասացին ,որ պետք չէ չոփիկը խրել ականջի մեջ ,պետք է կողքերը մաքրել։Մեզ օրինակ բերեցին աղջիկներից մեկի վրա՝ օրինակ երբ արյուն է գալիս ինչ որ վերքից, պետք է  բամբակով  եվ բինտով կապել,իսկ եթե մեծ բան է մտնում ձեռքիդ մեջ  պետք է չհանես բինտով կապես եվ գնաս բժշկի մոտ։Համարյա բոլորիս կապեցին եվ բոլորը հավատացին,որ մենք մեր ձեռքները վնասել ենք։

Առաջադրանք

  1. Բացատրի՛ր ժողովրդական ասացվածքները։ 

Շունը շան թաթը չի կծի-շունը իր ընկերոջը չի դավաճանի։

Աղվեսը իր պոչն  է վկա բերում-խորամանկ մարդիկ  միշտ ելք են գտնում։


Կարող ես նաև ընտանիքիդ անդամներին հարցուփորձ անել և նրանց պատասխանները ձայնագրել։

2․ Ինքդ ժողովրդական ասացվածքներ գտի՛ր, իսկ ընկերներդ թող փորձեն բացատրել։ 

. Ականջները կտրելով լսողությունից չես զրկի
2. Աղբյուրով հիացողները Նեղոսը չեն տեսել
3. Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում, չեն հարցնում` ինչ ես ուտում
4. Այս տարվա ձուն եկող տարվա հավից լավ է
5. Անծուխ փայտ չկա, անսխալ` մարդ
6. Անկոչ հյուրը առանց հյուրասիրության կմնա
7. Անտեր տանը ճրագ չի վառվի
8. Աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են
9. Առյուծի ճաշի մնացորդները բորենուն կհասնի
10. Աստված գիտեր օձն ինչ սրտի տեր է, որ ոտքեր չի տվել
11. Բարեկամներն ու դեղերը նեղ օրվա համար են
12. Գործը` գործիմացին, երկաթը` դարբնին
13. Եթե հիմարը մեռնի, էլ մեզ ով կզվարճացնի

14. Եթե չշտապես, ձվից դուրս եկած ճուտը կտեսնես

3․ Ի՞նչ է ասացվածքը քո կարծիքով։ Ձևակերպի՛ր։

Ասածվածքը նախասություն է,փոխաբերական իմաստով։

4․Կարդա՛ Սարոյանի այս առակը և դրա վերաբերյալ ասացվածքներ գտիր։ Կարող ես նաև ինքդ հորինե

Մարդը պետք է շնորհակալ լինի եվ բավարարվի իր ունեցածով։


Ախթալայի վանական համարիլ

Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր “Հայոց Պատմությունում” հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում)։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

Լոռու բերդի մասին

Լոռի Բերդը միջնադարյան անառիկ ամրոց է ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ճանապարհորդություն դեպի Լոռվա մարզ

 

Մենք ամսի տասնյոթ,տասնութին ընկեր Անահիտի հետ գնացել էինք Լոռու մարզ; Ճանապարհը շատ հետաքրքրիր էր:Տեսանք Արայի լեռը,որի վրա սողալով բարձրանում էին չարաճճի ամպեր:Կար նաև մի փոքր լճակ խառերով շրջապատված: հասանք Վանաձոր և չնայած նրան ,որ անձրև էր գալիս , գնացինք
Թթու ջուր:img_3413img_3421Թթու ջրում կար երեք  ցայտաղբյուր,որոնցից հանքային ջուր էր գալիս;Մենք բոլորս խմեցինք այդ ջրից, ապա ես հարցազրույց վերցրեցի տեղի բնակիչներից այդ աղբյուրի մասին: Հետո  գնացինք մոտակա եկեղեցին , որը  շատ գեղեցիկ էր ,մանավանդ` եկեղեցու բակը:

Այդտեղից գնացինք դպրոց ,որտեղ անցկացնելու էինք գիշերը,տեղավորվեցին, մի քիչ հանգստացանք և շարժվեցինք ծանոթանալու Վանաձորի հետ: Մեր ուղեկցորդը ընկեր Բաբկենն էր,նա ծնվել էր Վանաձորում և գիտեր բոլոր հետաքրքիր տեղերը:

Գնացինք Վանաձորի լճեր :Նրանք շատ գեղեցիկ էին:Մենք բոլորս նավակ նստեցինք; մի քիչ խաղացինք,հետո ոտքով վերադարձանք դպրոց:Ճանապարհին տեսանք մի նոր կառուցած եկեղեցի:

img_3474Դպրոցում  մի քիչ խաղացինք,ընթրեցինք  և չնայած շատ հոգնած էինք ,բայց շատ ուշ քնեցինք:Երկրորդ օրը շատ    լավ , արևային եղանակ էր ,մենք  մի փոքր խաղացինք, մարզվեցինք դպրոցի մեծ բակում , նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի  Վանաձորի բուսաբանական այգի:

img_3479Այնտեղ շատ գեղեցիկ էր,կային հետաքրքիր ծառի տեսակներ:Մենք ծառից վայրի ալոճ կերանք,կոներ հավաքեցինք,բացատում խաղացինք և շարժվեցինք դեպի բարձունք:

 

 

 

 

Մեքենան կանգնեց սարի ստորոտին,իսկ մենք լանջով սկսեցինք բարձրանալ:

Շատ դժվար սար էր ,մենք մի կերպ բարձրացանք:

Սարի գագաթին կար փոքր մատուռ և բազմաթիվ գեղեցիկ խաչքարեր:

Սարի գլխին մենք բարձրացրինք Հայաստանի դրոշը:Վերևից հողակտորները գորգի նման էին երևում:img_3517-1Շատ հետաքրքիր անցավ մեր հանգստյան օրերը:Շնորհակալություն ընկեր Անահիտին:                                                                                                Սաթինե

Մեծ անհամբերությամբ ,ասես դպրոցական լինեի,սպասում էի շաբաթ օրվան,քանի որ գնալու էի ճամփորդության ,այն էլ գիշերակացով:Առավոտյան ճանապարհ ընկանք:Առջևում հետաքրքիր զգացողություններն էին, մի փոքր անվստահության զգացում ու ամենակարևորը` ազատությունը վայելելու բերկրանքի սպասումը ,որն անհնար է չզգալ բնության գրկում,իսկ հետևում էին աշխատանքը,տան հոգսերը,երեխաների դասերը և մեդիան:

Առաջին րոպեից այնքան հաճելի,մտերմիկ մթնոլորտ ստեղծվեց ,որ ես խառնվելով երեխաներին, ինձ  զգացի երեխա ու ինչ-որ տեղ էլ սկսեցի ափսոսել,թե ինչքան վատ է եղել , որ մեր տարիներին մեզ չեն տարել ճամփորդելու:Թվում էր ,թե ինձ ոչինչ առանձնապես չի հետաքրքրի,բայց հետաքրքիր էր ամեն ինչ,թե նավակով զբոսնելը,թե անձրևի տակ քաղաքում թափառելը,թե ծաղիկի վրա կանգնած թիթեռն ու ծառի բնի վրա աճած սունկը,թե ամեն անգամ հիասթափվելը,երբ բարձրանում ես `մտածելով ,որ հասար,բայց պարզվում է ,որ դիմացդ էլի մի երկու սար էլ կա բարձրանալու: Ու ուզում ես նկարել ամեն պահը,առանց քեզ , առանց սելֆիի,ուղղակի ակնթարթը կանգնեցնելու և հավերժացնելու համար:

Ու կրկին անգամ համոզվում ես ,թե ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար , ափսոս ,որ այդ քիչը ձեռք բերելու համար շատ հեռվացել ու ճանապարհն ենք կորցրել:

Շնորհակալություն դպրոցին անընդհատ ստեղծվող նորանոր նախագծերի և ծնողներին այդ շրջապտույտի մեջ ներքաշելու համար, դասատուներին ` համբերության և նվիրվածության համար ; Առանձնահատուկ շնորհակալություն ընկեր Անահիտին :

Հուսով եմ `շարունակելի…

Նաիրա մայրիկ