Ջերմուկի ջրվեժ

 

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):

 

Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:

Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը…

 

Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:

Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:

Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

(փոքրիկ իշխանը )մաս առաջին վերլուծություն

Երբ փոքրիկ իշխանը վեց տարեկան էր  մի գրքում,նկար էր տեսել:Նկարում մի վիշապօձ կար և նա մի գազանի էր կուլ տալիս:Փոքրիկ իշխանը վերցրեց թուղթը և մատիտները և սկսեց նկարել:Նկարեց  գրքի նկարը տարավ մեծահասակներին ցույց տվեց:Բոլոր մեծահասակները ասացին,որ դա գլխարկ է,բայց փոքրիկ իշխանը փորձեց հասկացնել,որ դա վիշապօձ է և ուտում է գազանի:Նա փորձեց նկարել ներսի կողմից,բայց մեծահասակնթրը ասցին ավելի լավ է դու աշխարհագրությամբ հետաքրքրվել:Եվ փոքրիկ իշխանը մտածեց ,որ ավելի լավ է նա զբաղվի ինքնաթիռ վարելով:

Այս պատմությունից ես հասկացա,որ մեծահասակները ուրիշ մտքեր ունեն,իսկ երեխանները ուրիշ:

Երգի հրապույրը

Այս ստեղծագործությունը մի փոքրիկ տղայի մասին էր,որը որբ էր:Այդ երեխան շատ բարեսիրտ էր:Մի անգամ  երեխան գնում է գետափ և տեսնում է միձկան,որ ցամաքում է լինում և թփրտում էր,այդ տղան վերցրեց ձկանը և գցեց ջրի,մեջ,իսկ այդ ձուկըասաց,որ քանի որ դու ինձ փրկեցիր ասա քո երազանքը տղան ասում է.

-Ես ուզում եմ,որ բոլորի քարե սրտերը դառնան իսկական սիրտ:

Եվ ձուկը ասում է,որ դու պետք է վերցնես մի եղեգ կտրես և պատրաստես սրինգ:Տղան ձկան ասածը անում է :Եվ բոլորը վազեցին այդ երեխայի մոտ որախացան,համբուրեցին այդ տղային:Եվ բոլորի քարե սրտերը դառան  իսկական սիրտ:Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց,որ պետք չէ մենակ քո մասին մտասես,պետք է ուրիշների մասին էլ մտածես: