Հարուկի Մուրակամի/ Վամպիրը

Մուրակամին արտասահմանյան գորղների ամենասիրելիներիցս է , նրա ստեղծագործությունները միշտ հաճույքով , արագ և մի շնչով կարդում եմ ։ Այս անգամ հերթը հասավ “Վամպիրը ստեղծագործությանը” , որը նույնպես շատ հավանեցի։

Տաքսու վարորդը ասում էր ուղևորին, որ ինքը վամպիր է: Մեր կյանքում էլ մարդիկ ասում են անհավանական բաներ, որոնց մենք չենք հավատում, բայց երբեմն ձևացնում ենք, թե հավատում ենք: Այդպես վարվեց նաև տաքսու ուղևորը, բայց վերջում զանգեց իր ընկերուհուն և ասաց, որ սև տաքսու վարորդը վամպիր է:

Տաքսու վարորդը ստում էր, որ հետաքրքրություն մտցնի իր կյանքում, նույն կերպ վարվեց նաև ուղևորը: Բոլորս էլ կյանքում պարտադրում ենք ապացույցներ և պահանջում ենք պատասխաններ։ Կյանքում հենց ծնված օրվանից մեզ ստիպում են ապացուցել , թե դպրոցում ,երբ ապացուցում ենք,որ առարկան եռանկյուն է , թե կյանքում պացացուցում ենք և պատասխան ենք տալիս մեր արարքների համար։ Այդ ամենը գալիս է մի օր , որ արդեն հոգնացնում է , բայց չէ՞ որ առանց ապացույցների չենք կարող հավատալ այս ,ակմ այլ բաների։ Բայց ամեն մարդ իր կյանքի ընթացքում հավատում է մեկ կամ մի քանի բաների , որոնք ապացուցված չեն ։Պարզ օրինակ է՝ հավատքը Աաստծու հանդեպ , չէ , որ դա ապացուցված չէ , բայց մենք հավատում ենք։

Leave a comment