Այս ուրբաթ մենք ագարակից լուր ստացանք ,որ մեր ագարակ նոր շուն են բերել և տեխնոլոգիայի ժամին այցելեցինք ագարակ Ռնդային տեսնելու:Նա շատ գեղեցիկ էր ,ասեմ , որ նա աղջիկ էր:Նա սև,բայց վրան կային շագանակագույն խաղիկներ:Առաջին անը ,որ նկատեցի ,որ նրա պոչը կտրած էր ,Ռոթվայլերներ ցեղատեսակի շների պոչը հիմնականում կտրում են ,որովհետև նրաց պոչ այնքան էլ գեղեցիկ չէ:Գնացի տուն և ուսումնասիրեցի այդ ցեղատեսակը:Հիմա մի փոքր կնկարագրեմ:
Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է:Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը, երբ շվաբացիներն արդեն վտարել էին հռոմեացիներին:
Ռոթվայլերները սիրում են իրենց տերերին և կարող են նույնիսկ ծիծաղելի վարք դրսևորել ընտանիքի անդամների և ընկերների հետ շփման ժամանակ։ Սակայն, ցեղատեսակի շները շատ պաշտպանողական են սեփական տարածքի նկատմամբ և մոտ չեն թողնում այն մարդկանց, ում լավ չեն ճանաչում։
Ճանապարհորդող մսագործների կողմից այս ցեղատեսակի շներն օգտագործվում էին միջնադարյան շուկաներում` իրենց վզերին ամրացված քսակները պահպանելու համար։ Նրանք նաև քշում էին նախիրները դեպի շուկա, դրանք պաշտպանելով ավազակներից և գազաններից ։