Կողբի գեղարվեստը կրթահամալիրի գեղարվեստում

 

Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ Կողբի Գեղարվեստի դպրոցի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ՝նկարներ,պայուսակներ,դրամապանակներ և զարդեր։Մենք հիացած նայում էինք ցուցադրված աշխատանքներին և մի քանի նկարների վերնագրեր դրեցինք ՝Կյանք,Ճանապարհ,Օրհնություն,Ծիածան,Գյուղը և Բալետի պարուհին։Բոլոր նկարներն էլ ինձ դուր եկան, բայց ամենաուշագրավ աշխատանքն ինձ համար գյուղական պատկերով նկարն էր՝ թավուտ անտառի մեջ, կապույտ սարերով շրջապատված մի փոքրիկ տնակ, որի պատուհանից շողում էր լույսը։ Այնուհետև Գեղարվեստի բակում տեղի ունեցավ ասուլիս,մենք տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը, մասնակցեցինք համերգին,որից մեծ բավականություն ստացանք։
Ես շատ եմ սիրում մեր լրագրության խումբը,որովհետև մենք միշտ հետաքրքիր տեղեր ենք գնում։
Նյութը պատրաստեց՝Սաթինե Տեր-Պետրոսյանը