Ռոբերտ Շեքլի։ Մտքի Բուրմունքը

Ընթերցեցի Ռոբերտ Շեքլիի “Մտքի բուրմունքը” պատմվածքը։ Ճիշտ ասած ընդհանրապես չէի ընթերցել և ծանոթ չէի Շեքլիի ստեղծագործություններին։ Հենց վերնագրից էլ ստեղծագործությունը գրավեց ինձ , և սպասւմ էի , որ լինելու է ֆանտաստիկ և արկածային պատմությունը։ Պատմվածքը շատ հեշտ և արագ էր ընթերցվում , չնայած , որ բավականին երկար էր , գործողությունների ընթացքը հետաքրքիր էր և չձանձրացնող։ Շատ հետաքրքիր էր մտածված կենդանիների անհավանական նկարագրությունը և տելեպատիայի միտքը։ Քլիվին՝ մենք էինք ,իսկ կենդանիները՝ կյանքում մեզ հանդիպող փոձությունները։ Կերպարներից իհարկե գլխավորը Քլիվին էր , բայց չկային ավելորդ կերպարներ , չկային նաև ավելորդ նկարագրություններ և ձանձրալի հատվածքներ , ամեն ինչ մի շնչով եմ կարդացել։ Եզակի ֆանտաստիկ պատմություններից ,էր , որը հավանեցի , որովհետև այդ ժանրի ստեղծագործությունները այդքան էլ չեմ հավանում։Հավանեցի նաև վերջը , շատ հետաքրքիր էր մտածված։ Մի խոսքով ամեն ինչ տեղին էր , շատ հավանեցի!!)))

Leave a comment