Հարճը/ Դանիել Վարուժան

Տիրան արքայի փեսան՝ Տրդատ Բագրատունին, ծեծելով կնոջը, փախչում է, որ խուսափի արքայի պատժից։ Սակայն ճանապարհին Տրդատն իմանում է արքայի մահվան լուրը և հյուրընկալվում Սյունյաց Բակուր իշխանի տանը։ Բակուրի կազմակերպած խնջույքի ժամանակ Տրդատը տեսնում է Բակուրի հարճին՝ Նազենիկին, և պահանջում հարճին տալ իրեն։ Բակուրը մերժում է, սակայն Տրդատը փախցնում է հարճին ու հեռանում Սպերք;Պոեմում Վարուժանի կողմից կատարվել են փոքրիկ շեղումներ, բայց հիմնական գործողությունները չեն փոխվում:Պոեմի սկզբում տիրում էր անհոգ մթնոլորտ, մինչև այն պահը, երբ հայտնվում է Նազենիկը:Միջնամասը նկարագրում է Նազենիկի առևանգումը և ընթերցողին նախապատրաստում է ողբերգիկ ավարտին, երբ Բակուրն արձակում է վերջին նետը:Պոեմի ավարտական կարճ հատվածը վերջերգի դեր է կատարում:

Leave a comment