18.05.23

1.Դուրս գրիր բոլոր ածականները՝ գրելով նրանց տեսակը:

Կրտսեր – որակական , դրական աստիճան

Կայծակնային – հարաբերական 

Փակ – որակական, դրական աստիճան

Ո՞ր նախադասության մեջ ածական չկա:

Բառարանից դուրս գրիր «հեռու» բառը: Ինչ խոսքի մասային իմաստներով կարող է այն օգտագործվել:– Գոյական, ածական, մակբայ, ձայնարկություն 

1) Սպանությունը կատարվել էր գյուղից հեռու, և այդ նույն օրից էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը բոլոր մանրամասնություններով:

2) Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորական ծառայությունից:

3)Թեև Անտոնը գրագրին պատվիրեց, որ ոչ մեկին չհայտնի գրության մասին մինչև իր վերադարձը,

սակայն այդ լուրը տարածվեց կայծակնային արագությամբ:

4) Առաջինը գյուղ մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները, և կես ժամ չանցած` սկսվեց թալանը։

2. .Ո՞ր նախադասության մեջ ածական կա։

1) Ես բնավ ցանկություն չունեմ միևնույն գրվածքը կարդալու:

2) Իշխանի փառքն ու հարստությունը չափվում են հասարակությանը տված օգուտով:

3) Ծնողները պարտավոր են իրենց զավակներին որակյալ կրթությամբ զինել: Որակյալ

4) Փառասիրության բաղձանքը մարդուն հաճախ չափից ավելի է խոսել տալիս իր արած գործերի մասին:

3. Ո՞ր նախադասության մեջ բաղդատական աստիճանով դրված ածական կա:

1) Կորուստն այնքան մեծ էր, որ նրանց համար խելացի ու գործնական էին բոլոր խորհուրդները:

2) Երևան են ժամանել յոթանասուն խոշորագույն աստղաֆիզիկոսներ:

3) Իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է:

4) Իրենք թեկուզ մի թեթև բարկացան, բայց դա լավ էր եղել ավելի, քան բոլոր խնամախոսներով ու նշանդրեքներով ամուսնությունները: Ավելի քան

4. Ո ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

5. Ո՞ր նախադասության մեջ հարաբերական դերանուն կա:

1) Բյուրավոր ծաղիկների բույրը տարածվել էր անդնդախոր կիրճերում, ուր բարձրաբերձ լեռնաշղթաներից թավալգլոր գահավիժում էին ականակիտ աղբյուրները:  Ուր

2) Տղան ամենքից գաղտնի զննում էր մարդկանց քար սրտերը և համոզվում, որ դրանք անկարեկից են ու բիրտ:

3) Նստելով թավշյա բարձիկներով թախտին` շունչ առավ և սկսեց սպասել, թե երբ կկանչի թագավորը։

4) Ահա և գարունը, ո՞ւմ սիրտը չի թրթռում գարնան առաջին ծաղիկների բացվելուն պես:

6. Ո՞ր տարբերակում հարաբերական դերանուն չկա (նախադասությունները կետադրված չեն):

1) Ես գիտեմ մի թովիչ առասպել
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում։

2) Ես չգիտեմ ուր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար…

3) Ինձ թաղեք երբ կարմիր վերջալույսն է մարում:

4) Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր:

7. Կետադրիր նախադասությունները:

Ո՞ր նախադասության մեջ ստորակետ դրեցիր։

1) Ձորի բերանում կտրուկ զառիթափի տակ էր կանգնած եղբայրը գայլի համար լարված թակարդը ձեռքին:

2) Պատերազմը նոր էր վերջացել կամ դեռ չէր վերջացել հոր հագին բանակային շինել էր:

3) Գերանը չկոտրվեց կացնով ուժգին հարվածելուց հետո և սղոցով կտրեց:

4) Հայրը երբ էր հնձել լանջի այդ խոտհարքը տղան չէր կարողանում հիշել:

8. Կետադրիր նախադասությունները:

Ո՞ր նախադասության մեջ ստորակետ չդրեցիր:

1) Հանկարծ ծոցից հանելով տետրը սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը օջախի մոտ նստած աչքերը օջախի քարին։

2) Նրան թվաց ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ ինչպես աղբյուրի

վճիտ ջուրը:

3) Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։

4) Վրանները հավաքելուց և հեռանալուց հետո Մարգարը երկու միտք ուներ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում։

Leave a comment