Զբոսաշրջություն/ Կառավարության իմ ծրագիրը

Հայաստանը շատ հարմար երկիր է զբոսաշրջությունը զարգացնելու համար , քանի-որ հնարավորություն կա օգտվելու տարբեր հետաքրքրություններից՝ գաստրոտուրիզմ , էքստրեմալ տուրիզմ , մշակույթային,և այլն։ Հայաստանը ունի շատ լավ կլիմա , որի շնորհիվ տարվա 4 եղանակներին էլ չկա տուրիզմի պակաս։ Հիմա կներկայացնեմ ինձ համար կարևոր կետեր։

1)Պետք է վերանայենք մեր աղբահանությունը , փոխենք աղբանները և սկսենք ակտիվ մաքրման գործունեություններ։ Քաղաքից դուրս հանգստանյ գոտիները , ռեստորանները պետք է ունենան իրենց իսկ տեսակավորված աղբամանները և ինչու ոչ տուգանեն։

2) Պետք է ստեղծվի տեղաշարժման համար հարմար միջոց , թե տեղացիների , թե զբոսաշրջիկների համար։ Լինեն մեծ ավտոբուսներ քաղաքից դուրս գնալու համար ։Ստեղծվի օտար լեզուներով ծրագիր զբոսաշրջիկների համար։

3)Ճանապարհներինն պետք է տեղադրվեն իմֆորմացիոն ցուցանակներ մոտագա տեսարժան վայրերի համար։Պետք է տեղադրվեն պետքարաններ թե քաղաքից դուրս փողոցներում , թե երևանի մեջ։

4)Չպետք է տուրիզմը միայն սահմանափակել Երևանի թանգարաններով , կամ քաղաքից դուրս եկեղեցիներով և վանքերով։ Տուրիստներին շատ հետաքրքիր կլինի զբաղվել ֆերմերային տուրիզմով։Գյուղացին կարող է ներկայացնել իր գյուղը ,դրանից հետո զբոսաշրջիկները որևէ արարողության մասնակցեն ՝ հաց թխեն , ջերմոցում աշխատեն , ուտեստներ պատրաստեն։

5) Տարածել մշակույթը ինտերնետում , թեկուզ իրերի միջոցով ,հայկական բրենդերը շատացնել և այլն։

Leave a comment