Դինոզավրներ

 

28434869.jpg

Դինոզավրներ սարսափելի և սողուններ են։Ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգներ են, որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից  մինչև կավճի շրջանի ավարտը  երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։

Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։

Ըստ կոնքոսկրերի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների կառուցվածքին և «թռչնակոնքներ»որոնց կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը։ Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում։ Նրանք կարողացել են միսը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել։ Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին։ Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով։

 

Իսկ հիմա հետաքրքիր փաստեր։

Ամենահնագույն դինոզավրը զորապտորն է ի հայտ եկել է 230 մլն տարի առաջ։

Ամենածանրը արգենտինոզավրն է կշռել է 80–100 տ։

Ամենաբարձրը՝ սաուրոպոսեյդոնն է ունեցել է 18  մ բարձրություն։

Ամենափոքրը՝ միկրորապտորն է՝ ունի 40 սմ երկարություն։

Ամենամեծ գիշատիչը գիգանտոզավրն է՝ 13 մ բարձրություն , 8 տ զանգված։

Ամենաշատ ատամներն ունեցել է էնդմոնտոզավրը՝ մինչև 1200: 

Ամենամեծ ձուն գիպսերոզավրինն է՝ 30 սմ երկարություն  , 25սմ  լայնություն։

 

Տիրանոզավրն ապրել է Հյուսիսային Ամերիկայում 50 միլիոն տարի առաջ։ Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր ատամներ։ Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից։

Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են դինոզավրերի։ Մասնագետները համոզված են, որ դրանք պատկանել են դինոզավրերի խմբերի։ Հայտնաբերվել են նաև շատ մեծ թվով միասին թաղված դինոզավրեր։ Այդ գերեզմաններից մեկը պարունակում էր 10000 բադակտուց մայազավրեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ զավրոպոդներն էլ են ապրել խմբերով

 

 

 

 

Leave a comment