Անուշեղեն

Ես դիտեցի Հայկական անուշեղենների մասին ֆիլմ։Ճիշտն ասած ինչ – որ նոր բան չիմացա։Հայաստանում գլխավոր անուշեղեններն են  ՝ չիրը , թթու լավաշը , դոշաբը և այլն։Հայաստանում անուշեղենների համար հիմնականում օգտագործում են մրգեր և բույսեր , իսկ կան երկրներ , որ անուշեղենները պատրաստում են եղեգներից։Համար մեկ անուշեղեններից է չիրը ՝ չորացրած մրգերը։Նաև շատ են օգտագործում մանանա ՝ ծառի վրայի մեղրը։Կա  հին ավանդական զրույց , որ մի տարի ձմռանը այնքան ցուրտ է եղել , որ մարդիկ ամիսներով տներից դւորս չեն եկել և իրենց ցանած ցորենի ծլերից քաղցր հյութ են ստացել ՝ մեր իմացած քաղցր ածիկը։Վերջերս շատ են ասում , որ ցորենի ծլերը շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար և այդ բոլոր պիտանի նյութերը խտացված են մեկ փոքրի հատիկում։Հայ ժողովուրդը շատ է սիրում նաև դոշաբ ՝ խաղողի հյութից պատրաստված ։Դոշաբը նաև լավ դեղամիջոց է ։ Նաև դոշաբից պատրաստում են  սուջուխ ՝ նույնպես հայկական անուշեղեն։Սուջուխը պատրաստում են թելի վրա ընդեղեն  շարելով և ապա այդ ամենը թաթախում են դոշաբի մեջ ։ Շատ  է սիրված նաև ծիսական գաթան և հիմնական հենց տան կանյք էլ պատրաստում են այդ գաթաները տարբեր տոների առիթով։

Գինեգործություն

CNN-ը ներառել է Հայաստանը լավագույն ...

Հազարամյակների ընթացքում գինին եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը։ Գինին ընդգրկված է եղել կրոնական ծեսերի մեջ: Կարևոր հյուրերին միշտ հյուրասիրել են լավ գինի։ Այն օգտագործվել է շատ հիվանդությունների բուժման նպատակով։Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողագործությունը և գինեգործությունը:

Ուրարտական Թեյշեբանի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ:Գինին այնքան մեծ դեր ուներ հին քաղաքակրթությունների համար, որ գինի օգտագործողները համարվում էին բարձր խավի ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չէին օգտագործում՝ բարբարոսներ։Անգամ մեծանուն փիլիսոփաներ Քսենոֆոնը և Պլատոնը բարձր են գնահատել գինու օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի վրա՝ չափավոր օգտագործման դեպքում։

գինեգործություն - Իրազեկ

Մինչև օրս պահպանված հնագույն գրականությունից և արվեստի գործերից պարզ է դառնում, որ դեռևս Քրիստոսից առաջ արգասաբեր հողը նկարագրվում էր ոչ թե առատ ջրի, այլ՝ խաղողի դաշտերի և գինու առատությամբ։   Բացի այս ամենից, գինին նաև օգտագործվել է կրոնական նպատակներով և աստվածներին նվիրաբերելու համար։

Այս ամենից բացի գինին հիշատակվում է նաև Աստվածաշնչում  որպես Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն շնորհներից մեկը։ Զարմանալի չէ, որ այս աստվածային խմիչքն  Աստվածաշնչում հիշատակված է 450 անգամ։

 

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

Հայերի մասնակցությունը Առաջին ...

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին պետությունների երկու խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա) և Գերմանա-ավստրիական բլոկի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915թ. միացավ նաև Բուլղարիան) միջև: 1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։Հայերը մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ մասնակցում էին դեռևս պատերազմի նախօրյակին՝ 1914թ. հուլիսի 13-ին, Կովկասում սկսված զորահավաքին, ռուսական կառավարության թույլատրած կամավորական շարժման գործընթացին:Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեցին բանակ:

Հայ ժողովուրդն Առաջին աշխարհամարտի ...

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ: Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով:

Հայերի մասնակցությունը Առաջին ...

Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ։Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ:

Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում: Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին: Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի:

 

Սասնա ծռերը պատմական տեսնակյունից

Էպոսի վիպասածների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։

Արամի Մուրու

From Puno: Full-Day Private Aramu Muru w/ Andean Shaman

Արամի Մուրուն հայտնի է նաև Աստվածների դարպասներ անվանմամբ : Այն գտնվում է Պերուի Չուկուիտո նահանգում գտնվող Խուլի քաղաքի հարևանությամբ:Արամի Մուրուն  պատմադիցաբանական նշանակություն ունեցող քարաժայռ է: Այն ունի ժայռի մեջ փորագրված 7-մետրանոց քառակուսու տեսք:Մինչև հիմա չեն կատավել որևե լուրջ  հետազոտություններ , որոնց միջոցով կկարողանանք պարզել , թե երբ են տեղացինեը սկսել պաշտել այս վայրը :Համաձայն ավանդության, Արամու Մուրու անունով քուրմը Դռան միջով մտել է Երկիր մոլորակի խորքը՝ այնտեղ Կորիկանչա անունով ոսկե սկավառակը թաքցնելու համար:Այսօր այդ տեսաժան վայրը ուխտագնացության հայտնի ուղղություններից է :

Մհերի դուռ

Մհերի դուռը  սրբազան քարաժայռ  է  Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։

 

Իմ նախնիների պատմությունը

Իմ նախատատի պատմությունը

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն ...

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ շատ երեխաներ կորցրեցին իրենց ծնողներին և իմ մոր տատիկը այդ մարդկանցից մեկն էր:1915 թվականին անապսատան երեխաների համար ստեղծվեցին ամերիկյան որբանոցներ՝ սկզբից Կարսում հետո Ալեքսանդրապոլում: Ալեքսրանդապոլում ստեղծվեցին 8 որբանոց, որտեղ ապրում էին 500 երեխաներ, այդ թվում նաև իմ նախատատը: Continue reading “Իմ նախնիների պատմությունը”

Սամուրայներ / Այկիդո

Ես հաճախում եմ ճապոնական  մարտարվեստի՝ Այկիդոյի։

 Այկիդո մասին

Shihonage.jpg

Այկիդոն ճապոնական մարտարվեստ է, որը ստեղծվել է Մորիհեյ Ուեսիբայի կողմից, 20-րդ դարի առաջին կեսում: Այկիդո նշանակում է “հոգու ներդաշնակ ուղի”: Այկիդոյի հիմնական գաղափարներից մեկը այն է, որ օգտագործես հակառակորդի ուժը նրա հանդեպ: Continue reading “Սամուրայներ / Այկիդո”

Ինչ կարող է պատմել իմ ազգանունը

Իմ ազգանունը ունի հետաքրքիր պատմություն։Հիմա մի փոքր կներակայացնեմ իմ ազգանվան պատմությունը։Իմ նախնիները Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից են եղել , եղել են 2 եղբայր , որոնցից մեկը եղել է գավառի հոգևոր հովիվը ՝ Պետրոսը, քանի , որ վարդապետները կուսակրոն քահանաներ են , այսիքն իրավունք չունեին ամուսնանալու և ընտանիք կազմելու, որպեսզի իր անունը չկորի ,իր եղբոր երեխաների մի մասի ազգանունը դարձել է Տեր-Պետրոսյան։Հետո 19-րդ դարի 50-ական թվականներին գաղթել են Շիրակի մարզ ՝ Գյումրի քաղաք , որտեղ և ծնվել է իմ պապիկը։