Ճամբարային օր 23.01.2020

Այսօրվա մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունով , այնուհետև գնացինք մեր լաբարատորիա և և անտեղ ամեն մեկս մեր գործով զբաղվեցինք:Ռուսերենին մենք ընտրեցինք ֆիզիկական և քիմիական փորձեր և թարգմանեցինք: Ես և Լիլիթը մեկաբանեցինք մի փորձ , որը կոչվում էր արյունոտ ձեռքեր:Հետո գնացինք ընտրության և ֆրանսերենով խաղացինք պանտամիմա և անվաչմուշկ վարեցինք:Հասարակագիտությանը գացինք ցուցահանդեսի:Եվ Նկարչության ուսուցիչները մեզ պատմեցին իրենց գործունեության մասին և մենք սկսեցինք շրջել ցուցահանդեսով:Այնտեղ ինձ մի նկար շատ դուր եկավ:

IMG_20200127_162551_377

Վերջում մարմնամարզություն արեցինք:Այդպես  մենք անցկացրեցինք մեր ճամբարային  նախավերջին օրը:

Ոսկեվազի գինու գործարանում

Այսօր շատ սպասված ճամբարային օր էր:Այսօրվան անհամբերությանբ սպասում էի ,որովհետև  պետք է գնայինք Ոսկեվազի գինու գործարան:Մենք գնացել եինք մեր ջոկատով նաև մեզ հետ էր դպրոցի գինեգծարանի տնօրեն ​` ​Արտակ Ռշտունին:Ճանապարհը  ինչպես միշտ շատ անկատելի անցավ,որովհետև հետաքրքիր էր:Մտածեցինք թե ինչ երգեր պիտի երգենք գործարանում:Գործարանը շատ մեծ և գեղեցիկ էր:Գինու գործարանը շատ հետաքրքիր էր կառուցված ` ամրոցների նման:Սկզբում մեզ պատմեցին ընդհննուր գինեգործության մասին, ցույց տվեցին տակառները ,որոնց  մեջ հնեցնում են գինիները:Ցույց տվեցին այն սաքերը , որոնց մեջ խմորուշներն են կատարվում:Ունեին շատ մեծ մառաններ , կար 2 մառան `հին և Նոր:Նաև մենք տեսանք ընկեր Արտակի պատրաստած տակառները:Գործարանում մի կատու կար և նրան ջրի փոխարեն գինի էին տալիս:Տեսանք հետաքրքիր մետաղյա տուփեր հայտնի մարդկանց անուններով, մի քանիսի մեջ կային գինիներ ,որոնք հենց հայտնի մարդիկ էին գնել և պատրաստել:Այնուհետև իմացանք թե ինչես պարաստեք գիիև իմացանք թե սպիտակ գինին ինչով է էտարբերվում կարմիր գինուց:Վերջում մեզ մի փոքր հյուրասիրություն արեցին:Շատ հետաքրքիր ճամփորդություններ էր:

Մեր ջոկատի 8-րդ օրը

Ասյօր ձմեռային ճամբարի 8-րդ օրն էր:Այն  շատ հետաքրքիր  անցավ:Սկզբում մենք  իմացանք մեր հետագա անելիքները:Նախապատրաստվեցինք ճամփորդությանը դեպի Ոսկեվազի գինու գործարան:Հետո գնացինք առողջագիտության այնտեղ մենք տեղեկություններ հավաքեցինք Պեդիկյուլոզի մասին:Հետո  գնացինք ընտրության ` ֆրանսերենի:Գնացինք դասարան մասնակցեցինք  բնագիտատեխնիկական և Դիջիտեք ստուգատեսներին  :Քիմիայից և ֆիզիկայից փորձեր գտանք , որպեսզի անենք:Շատ լավ օր էր:Շատ անհամբերությամբ սպասոմ եմ մեր ճամփորդությանը դեպի Ոսկեվազ:

Ոսկեվազի գինու գործարանի մասին

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը:

Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Continue reading “Ոսկեվազի գինու գործարանի մասին”

Ճամբարային օր 7

Այսօր ճամբարի 7-րդ օրն էր:Այն սկսվեց ընդհանուր պարապմունքով այնուհետև գնացինք մեր ջոկատ և  քննարկեցինք մեր անելիքները:Միջին  դպրոցի ենթակայքում տեղադրեցի մեր ճամբարային 6-րդ օրը և ընկեր Մխիթարյանին օգնեցի հայտ ուղարկելու հարցում:Նախապատրաստական աշխատանքներ արեցինք Ոսկեվազի  գինու գործարանի մասին , որովհետև այս չորեքշաբթի գնալու ենք այնտեղ:Հետո Ընկեր Սևանը մի  փոքր պատմեց իր նախագծի մասին:Նա շատ հումորային սկետչեր էր նկարում արևմտահայերենով:Նայեցինք իր սկետչերից մի մի քանիսը և մեզ շատ դուր եկավ նախագիծը:Հաջորդ ժամին գնացինք մի ուսանողի հետ հետ հանդիպման:Նա մեզ ներկայացրեց իր հետազոտական աշխատանքը ` դելֆինների մասին:Շատ հետաքրքիր նյութ էը:Այնուհետև դասամիջոց արեցինք և նորից եկանք մեր ջոկատ և ամեն մեկս զբաղվեցինք մեր գործով:Շատ հետաքրքիր օր էր:

Ճամբարային 6 օր

This slideshow requires JavaScript.

Այս օրվան ես շատ էի սպասել , որովհետև պետք է գնայինք սահադաշտ:Քանի,որ  սահադաշ պետք է գնայինք ժամը 12-ին ,սկզբում տեղադրեցինք  մեր պատումները  միջին դպրոցի  ենթակայքում, քննարկեցինք մեր նախագծերը:Այնուհետև քայլքով գնացինք դեպի Իրինա Ռոդնինայի Անվամ գեղասահքի և հոկեի մարզադպրոց:Հագանք մեր չմուշկները և մտանք սահադաշտ:Սահադաշտը շատ մեծ էր և մենք 1 ժամ սահեցինք:Ովքեր , որ սահեխ չգիտեին եք օգնեցինք նրանց:Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք:Եկանք դպրոց ճանապարհին ձնագնդիկ խաղալով և հետաքրքիր խաղեր խաղացինք:Վերջին ժամը ֆիզկուլտ էր:Շատ լավ օր էր,հուսով եմ էլի հետաքրքիր օրեր կունենանք այս ճամբարի ընթացքում:

Պատրաստել եմ Տեսանյութ:

Ճամբարային 4 օր

Այսօր շատ հետաքրքիր օր էր:Սկզբում մենք 5  ոգով պատրաստվեցինք ,որովհետև 4-րդ դասարանցիներին պետք է փորձեր  ցուցադրեինք:Շատ հետաքրքիր բաներ որոշեցինք:Երկրորդ ժամին ռուսերեն էր և մենք շարունակեցինք մեր  նախագիծը Կոկա կոլայի վերաբերյալ, թարգմանություններ արեցիք:Հետո եկավ  շատ սպասված պահը ,եկան մեր փոքրիկ բնագետները և մենք մեր փորձերը ցուցադրեցինք:Երեխաններին  շատ դուր եկան  մեր փորձերը:Սկզբում մի մի փոքր պատմեցինք փորձերի մադին:Սկզբում այրեցինք ամոնիումի դիքրոմատ , մոմը հալեցինք և հետո գցեցինք գցեցինք սառը ջրի մեջ և և այն վերականգնվեց, ստացանք թթվածին այնուհետև հենց այդեղ վառցիքն վառցիք ածուխը, այրեցինք մագնեզիումը և վերջում ստացանք  եգիպտկան որդեր:Այնուհետև հասարակագիտություն արեցինք  և խաղեր խաղացին , իսկ վերջին ժամը ֆիզկուլտուրա էր:

Ձմեռային ճամբար 2020 օր երրորդ

This slideshow requires JavaScript.

Այս օրվան ես շատ էի սպասել ,որովետև  գնալու էինք Կոկա Կոլայի գործարան:Ինչպես միշտ ճանապրհը շատ արագ և թեթև անցավ:Գործարանը շատ մեծ էր և մենք հատուկ բաճկոններ էինք հագել ,որպեսզի մեծ բենատարները բենատարները մեզ նկատեին:2019-ին ստեղծվել էր շենք հատուկ այցեունների համար:Սկզբում ուղեկցողը պատմեց , թե կոլան ինչպես է ստեղծվելխ:Նաև մենք տեսանք կոլայի շշերի էվոլոււցիան:Պաստորեն նաև 50 տարի  գործել է մի մի շիշ ,որը նման է եղել կնոջ կառուցվածքին:Այնուհետև գնացինք արտադրությունը նայելու ,բայց ցավոք սրտի արտադրություը քիչ էր,բայց մենք տեսանք արտադրության հիմնական մասը:Տեսանք շատ կարճ ժամանակով արտադրություն դուրս եկած շշերը:Վերջում գնացինք մի սենյակ ,որտեղ  շատ բարձեր կային կոլայի նշաններով , մի կարճ տեսահոլովկ խաղացինք, վիկտորինա կազմակերպեցինք , և ուղեկցին մեր հարցերը ուղղեցինք:Վերջումխմբակային նկարվեցինք և մեզ կոլաներ հյուրասիրեցին:Շատ հաճելի օր էր,հույս ունեմ ,որ շատ ավելի հետաքրքիր օրեր կունենանք:

Պատրաստել եմ տեսանյութ,  կարող եք տեսնել `այստեղ: