Հասարակագիտություն / Ամփոփում

Այս տարի ավելացավ նոր առարկա ՝ հասարակագիտությունը։Հենց առաջին օրվանից էլ շատ հավանեցի այդ առարկան։Իմ ամենասիրելի թեման եղել է քաղաքականությունը , նաև շատ եմ հավանել մեր քննարկումները։Ընկերացանք նաև մեր շատ սիրելի Ընկեր Մարալի հետ ։Նա  լսում  և հաշվի էր առնում ամեն մեկիս կարծիքը  և միասին քննարկում էինք։Միասին իրականացրել ենք տարբեր հետաքրքիր նախագծեր։Շատ հավանեցի այս առարկան և Ընկեր Մարալին։Շատ ուրախ կլինեմ  որ ավագ դպոցում էլ Ընկեր Մարալը մեզ դասավանդի։

Հրաշքը / Ֆիլմի վերլուծություն

Հրաշքը գիրքը շուտ կարդացել էի և շատ էի հավանել , նաև դաարանով գնացել էին հրաշքը ներկայացմանը։Ֆիլմն էլ էի շուտ դիտել , բայց նորից դիտեցի ,այս անգամ արդեն ընտանիքիս անդամների ՝ մայրիկիս և քրոջս հետ։Շաատ եմ հավանել և ֆիլմը և գիրքը , ընտանքիս անդմաները նույնպես։Գիրքը ընկերներիս էլ էի խորհուրդ տվել , նրանք ընթերցեցին և նույնպես հավանեցին։Ֆիլմը տխուր չավարտվեց , բայց միևնույն է շատ հուզիչ էր։Բոլորին առաջարկում եմ դիտել և ընթերցել։

Պատասխանատվությու՞ն է, հանդուրժողականությու՞ն, ինքնակրթվելու միջո՞ց…

Այս իրավիճակը և ինքնակրթվելու միջոց է , և պատասխանատվություն , և հանդուրժողականություն։

Պետք է հանդուրժող լինենք և համբերենք  , իհարկե այդ ամենը բարդ է , բայց այս ամենը մենք անում ենք մեր առողջության համար;

Մեկուսացման ժամանակ պետք է լինենք նաև պատասխանատու։Տնից հազվադեպ դուրս գանք , կամ հստակ պատճառներով։Դուրս գալուց պետք է անպայման դիմակ , ձեռնոց կրենք , ձեռքերը անընդհատ լվանանք ։

Արտակարգ դրությունը շատ լավ ինքնակրթվելու միջոց է։Ինձ թվում է բոլորն էլ այս ընթացքում հասցրել են ինքնակրթվել , կամ իրենց մեջ թաքնված տաղանդ բացահայտել։

Այս ընթացքում լավացրել եմ օտար լեզուների ՝ անգլերենի , ռուսերենի , ֆրանսերենի իմացությունը ։Դիտել եմ տարբեր հետաքրքիր ֆիլմեր և սերիալներ։Սկսել եմ խոհանոցային աշխատանքներ կատարել։

Առակներ / Հասարակագիտություն

Սպիտակ թթի սև գաղտնիքը կամ Սև թթի սպիտակ էջը

Հանդիպեցին շուկայում սպիտակ թութն ու սև թութը: Ու գանգատվեց սև թութը. «Գույնի պատճառով գների այսպիսի~ տարբերություն»: Սպիտակ թթի պատասխանը կորավ շուկայի աղմուկի մեջ: Իսկ Վաճառողն ասաց. «Մարդկանց գունային համակրանքներն են փոխվել»:

Վերլուծություն

Առակը պատասխանատվության մասին էր։ Երբ սև թութը սկսեց բողոքել իր գնի համար վաճառողը իր պատասխանատվությունը գցեց մարդկանց վրա։

 

Continue reading “Առակներ / Հասարակագիտություն”

Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում «Տիգրան Հայրապետյան» , հասարակագիտական ստուգատես

 

Картинки по запросу "տիգրան հայրապետյան"

Տիգրան Հայրապետյանը եղել է քաղաքագետ և լրագրող, նա մեծ վարպետ է եղել լրագրության ոլորտում, պայքարել է, որպեսզի հոդվածներ գրի,  նույնիսկ ունի  արգելված հոդված: Ցավոք, մահացել է երիտասրադ տարիքում (34 տարեկանում ) և մինչև օրս բացահայտում են իր մահը: Կան կարծիքներ, որ նրա մահը եղել է ոչ  պատահական: Նրա հոդվածները ոչ միայն հրապարակվել են Հայաստանում, նաև նա հայտնի է եղել Եվրոպայում, և այնտեղ նույնպես տպագրվել են իր հոդվածները: Եղել է շատ մոտ մեր կրթահամալիրին, հենց դրա պատճառով էլ մեր գրադարանը անվանել ենք իր անունով:

 

Ես կարդացի իր հոդվածներից մեկը՝ <<Ազգային արժեքներ և քաղաքականություն>>, հիմա կներակյացնեմ իմ վերլուծությունը:

Հոդվածում նշված էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, տարբեր խմբերը, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Նաև գրված էր, որ յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի, և, ընդհանրապես, կապ չունի, թե նա ինչ  տեսակի մարդ է: Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ , որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը , և հնարավոր է, որ իշխանությունը ընդհունի այն: Իմ կարծիքով շատ կարևոր է ժողովրդի կարծքիը , որովհետև,  ի վերջո, երկրում ապրում է ժողովուրդը և կարող է ներակայցնել իր կարծիքը:

Continue reading “Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում «Տիգրան Հայրապետյան» , հասարակագիտական ստուգատես”

Մարտի 2-6. առցանց աշխատանք / Հասարակագիտություն

Առցանց աշխատանքի համար ուսումնասիրում ենք և պատրաստում վերլուծական աշխատանքներ հետևյալ թեմայով՝

Իշխանություն և ժողովրդավարություն

  • ի՞նչ է իշխանությունը

Իշխանությունն է կառավարում երկիրը  և որոշում ինչ անի։

  • ի՞նչ է ժողովրդավարությունը

Ժողովրդավարությունը համակարգի տեսակ է , որտեղ հասարակությունը մասնակցում է տարբեր ընտրությունների  ՝ ընտրում են քաղաքական գործիչ ։

  • ո՞րն է ժողովրդավարական իշխանությունը

Ժողովրդական իշխանությունն ունի 3 տեսակ․

Գործադիր իշխանություն- կառավարություն

Օրենսդիր իշխանություն- ազգային ժողով

Դատական իշխանություն- դատարան

  • Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին

Իմ  կարծով Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին համապատասխանում է ժողովրդավարական պետության չափանիշներին , որովհետև իշխանությունը հաշվի է առնում ժողովրդը կարծիքը:

Վերլուծական աշխատանքի համար ընթերցանության նյութեր

Պատասխանատվություն

Պատախանատվությունը ամենակարևոր բաներից մեկն է : Մարդ չի ծնվում պատասխանատու ,․ այլ դառնում է պատասխանատու։Յուրաքանչյոյւր մարդ պետք է լինի պատասխանատու և ոչ ոք չի կարողնրան սարքել պատասխանատու ,մարդ ինքն է որոշու ինչ անի ։Իմ կարծիքով եթե մարդը նույնիսկ շատ հարուստ լինի և ունենա լավ աշխատանք,բայց եթե չլինի պատասխանատու,  ամեն ինչ վատ կավարտվի:Իմ պարտականություններից է դասերին ներկա գտնվելը, հանձնարարություններ կատարելը, պայմանավորվածույունը կատարելը և այն:Ուսուցիչը պետք է լինի պատասխանատու , որ չուշանա դասից , կամ նորմալ դաս դաս անցկանի:Մարդը պետք է լինի պատասխանատու նաև երկու գործում,բայց ինձ մոտ ոչ հաճախ է այդպես ստացվում:Պետք է նաև պատասխանատու լինի քաղաքական գործիչը ՝ Նախագահը , Վարչապետը , պետք է երկրի  բյուջեն  անիմաստ չծաղսի ,գնի մեքենաներ և այլն։Պատասխանատվություն է նաև երեխաների , ենդանիների մասին մտածելը , ժամանակին կերակրելը և այլն։Նաև եթե դու ունես փոքր քույր կամ եղբայր պետք է հոգ տանես նրանց մասին  , օգնես։

Կանանց և Տղամարդկանց իրավունքները

Ըստ տարբեր աղբյուրների հին ժամանակներում չի եղել գենդերային հավասարություն , այլ տիրել է գենդերային անհավասարություն։Հին ժամանակ կանայք պետք է շուտ ամուսնանային և զբաղվեին մաքրությամբ և իրենց երեխաններով։Իսկ տղամարդիկ պպետք է գնային աշխատելու։Իսկ հիմա կոնկրետ Հայսատանում կանանց աշխատանքը ավելի շատ և բազմազան է քան տղամարդկանցը  , դրա համար կան շատ տղամարդկ ովքեր ընտանիքը թողնում են, գնում են ուրիշ երկիր աշխատելու , որպեսզի կարողանան ընտանքի պահել։Իսկ հիմա կան շատ երկներ որ կանանց և տղամարդկանց իրավունքները հաշվի են առնվում։Բայց կան երկներ , որտեղ կանանց իրավունքները չեն հաշվի առնվում , օրինակ արաբական տարբեր երկներում։Կանայք , որ պարտադիր պետք է հագնեն սև և փակ , նույն իսկ փոքր ժամանակ , նույնիսկ  շոգին և նրանց կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում։

Իմ կարծիքով  Հայաստանում  հավասար  չի Կանանց և Տղամադկանց իրավունքներ, որովհետև կարող եմ  շատ  օրինակներ բերել։ Կարող է նաև ուրիշ երկներերում   հավասար լինել։

 

Մարդ և հասարակություն

Մարդկանց մոտ ամեն օրը անցնում է հասարակության հետ։Հասարակությունը մարդկանց միավորումն է ։Եթե չլիներ հասարոկթյունը մենք չէիքն ունենա ընտանիք , ընկերներ։Դեռ ոչ ոք  հստակ չգիտի  մարդիկ ինչպես են առաջացել;Հասարակության մեջ կան զանազան խմբեր օրինակ՝ հարուստ և աղքատ մարդիկ , դասական կամ ռոք երգեր սիրող մարդի ,հարուստներ և աղքատներ և այլն ։Չնայած ,որ հասարակության մեջ լինում են տարբեր խմբեր  , բայց կառավարում է նույն  իշխանությունը։Անասնապահուտյուն ,տնտեսությունը , որսորդությունը նույնպես հասարակաությունէ , որովհետև այդ ամենով զբաղվում է մարդը և մարդը հասարակության մասնիկն է։