Անուշեղեն

Ես դիտեցի Հայկական անուշեղենների մասին ֆիլմ։Ճիշտն ասած ինչ – որ նոր բան չիմացա։Հայաստանում գլխավոր անուշեղեններն են  ՝ չիրը , թթու լավաշը , դոշաբը և այլն։Հայաստանում անուշեղենների համար հիմնականում օգտագործում են մրգեր և բույսեր , իսկ կան երկրներ , որ անուշեղենները պատրաստում են եղեգներից։Համար մեկ անուշեղեններից է չիրը ՝ չորացրած մրգերը։Նաև շատ են օգտագործում մանանա ՝ ծառի վրայի մեղրը։Կա  հին ավանդական զրույց , որ մի տարի ձմռանը այնքան ցուրտ է եղել , որ մարդիկ ամիսներով տներից դւորս չեն եկել և իրենց ցանած ցորենի ծլերից քաղցր հյութ են ստացել ՝ մեր իմացած քաղցր ածիկը։Վերջերս շատ են ասում , որ ցորենի ծլերը շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար և այդ բոլոր պիտանի նյութերը խտացված են մեկ փոքրի հատիկում։Հայ ժողովուրդը շատ է սիրում նաև դոշաբ ՝ խաղողի հյութից պատրաստված ։Դոշաբը նաև լավ դեղամիջոց է ։ Նաև դոշաբից պատրաստում են  սուջուխ ՝ նույնպես հայկական անուշեղեն։Սուջուխը պատրաստում են թելի վրա ընդեղեն  շարելով և ապա այդ ամենը թաթախում են դոշաբի մեջ ։ Շատ  է սիրված նաև ծիսական գաթան և հիմնական հենց տան կանյք էլ պատրաստում են այդ գաթաները տարբեր տոների առիթով։

Գինեգործություն

CNN-ը ներառել է Հայաստանը լավագույն ...

Հազարամյակների ընթացքում գինին եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը։ Գինին ընդգրկված է եղել կրոնական ծեսերի մեջ: Կարևոր հյուրերին միշտ հյուրասիրել են լավ գինի։ Այն օգտագործվել է շատ հիվանդությունների բուժման նպատակով։Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողագործությունը և գինեգործությունը:

Ուրարտական Թեյշեբանի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ:Գինին այնքան մեծ դեր ուներ հին քաղաքակրթությունների համար, որ գինի օգտագործողները համարվում էին բարձր խավի ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չէին օգտագործում՝ բարբարոսներ։Անգամ մեծանուն փիլիսոփաներ Քսենոֆոնը և Պլատոնը բարձր են գնահատել գինու օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի վրա՝ չափավոր օգտագործման դեպքում։

գինեգործություն - Իրազեկ

Մինչև օրս պահպանված հնագույն գրականությունից և արվեստի գործերից պարզ է դառնում, որ դեռևս Քրիստոսից առաջ արգասաբեր հողը նկարագրվում էր ոչ թե առատ ջրի, այլ՝ խաղողի դաշտերի և գինու առատությամբ։   Բացի այս ամենից, գինին նաև օգտագործվել է կրոնական նպատակներով և աստվածներին նվիրաբերելու համար։

Այս ամենից բացի գինին հիշատակվում է նաև Աստվածաշնչում  որպես Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն շնորհներից մեկը։ Զարմանալի չէ, որ այս աստվածային խմիչքն  Աստվածաշնչում հիշատակված է 450 անգամ։

 

Սասնա ծռերը պատմական տեսնակյունից

Էպոսի վիպասածների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։

Արամի Մուրու

From Puno: Full-Day Private Aramu Muru w/ Andean Shaman

Արամի Մուրուն հայտնի է նաև Աստվածների դարպասներ անվանմամբ : Այն գտնվում է Պերուի Չուկուիտո նահանգում գտնվող Խուլի քաղաքի հարևանությամբ:Արամի Մուրուն  պատմադիցաբանական նշանակություն ունեցող քարաժայռ է: Այն ունի ժայռի մեջ փորագրված 7-մետրանոց քառակուսու տեսք:Մինչև հիմա չեն կատավել որևե լուրջ  հետազոտություններ , որոնց միջոցով կկարողանանք պարզել , թե երբ են տեղացինեը սկսել պաշտել այս վայրը :Համաձայն ավանդության, Արամու Մուրու անունով քուրմը Դռան միջով մտել է Երկիր մոլորակի խորքը՝ այնտեղ Կորիկանչա անունով ոսկե սկավառակը թաքցնելու համար:Այսօր այդ տեսաժան վայրը ուխտագնացության հայտնի ուղղություններից է :

Մհերի դուռ

Մհերի դուռը  սրբազան քարաժայռ  է  Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։

 

Արևմտահայությունը առաջին աշխարհամարտի նախօրեին

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

 

Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն

1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։Հետևանքը եղավ 1914 թ֊ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն Բրիտանացիները այլ ծրագիր ունեին։ Continue reading “Արևմտահայությունը առաջին աշխարհամարտի նախօրեին”

Մարտի 30-ապրիլի 10 / Պատմություն

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Հայ առաքելական եկեղեցու ...

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին
պետականացման: Continue reading “Մարտի 30-ապրիլի 10 / Պատմություն”

Պատմություն , մարտի 16-22

1560343117_yibzy40pwsraasi2Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները/Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-96/

Մայիսյան բարենորոգումները և նրա հետևանքները սկսվեցին 1895 թվականի մայիսի 11-ին օսմանյան կառավարության ներկայցմամբ։Սկսեցին կազմակերպել զանգվածային կոտորածներ սեպտեմբերին ՝ Տրապիզոնում ,իսկ հետո ամբողջ Արևմտյան Հայաստանում։Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Continue reading “Պատմություն , մարտի 16-22”

Պատմություն / փետրվարի 22-28 / Դաս 2

Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

19-րդ դարի 70-80 ական թվականներին հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթացը, որն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Continue reading “Պատմություն / փետրվարի 22-28 / Դաս 2”