«Ուսումնական Գյումրի»․ նախապատրաստական աշխատանք

Ճամփորդության նախագծին ծանոթացեք՝ այստեղ։

Ուսումնական Գյումրի նախագծին մասնակցում եմ Գյումրու  նշանավոր հուշարձանների ուսումնասիրության աշխատանքով։Ուսումնասիրելու եմ հետևյալ արձանները՝Պոլոզ Մուկուչ, «Վերածնունդ»,Կլկլանի (Մուշուրբայի) արձան, Վարդան Մամիկոնյանի արձան, Աշուղների արձան։

Նաև մասնակցելու եմ լրագրողական աշխատանքին․ հարցազրույց եմ վերցնելու «Թուրքի մայլա-Արցախի փողոց»  և «Բոշի մայլա»  փողոցների բնակիչների հետ։ Կներկայացնեմ տեղեկություն նշված արձանների մասին, ինչպես նաև կընթերցեմ հումորներ ՝«Կարդում ենք հումորիստներին» նախագծով։

Continue reading “«Ուսումնական Գյումրի»․ նախապատրաստական աշխատանք”

Հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ

Այսօր մենք հանդիպեցինք Ռոլանդ Շառոյանի հետ։Նա արձակագիր էր լրագրով,եղել էր սպորտի և մշակույթի նախարարը։Սկզբում նա մեզ պատմեց իր լրագրական տարիների մասին։Հետո մեր հարցերի շուրջ պատմեց իր սիրած գորղների մասին։

Continue reading “Հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ”

Ամանորը Ֆրանսիայում

Ողջույն,մենք լրագրության ակումբից ենք Միլենա Հարությունյանը և Սաթինե Տեր-Պետրոսյանը։Շուտով մոտենում է ամենասպասված տոներից մեկը՝Ամանորը և այսօր մենք կխոսենք,այն մասին թե ինչպես են նշում Ամանորը Ֆրանսիայում։

Ամանորը Ֆրանսիայում նշվում է ֆրանսիացիների կողմից Գրիգորյան օրացույցին համապատասխան, դեկտեմբերի 31-ի լույս, հունվարի 1-ի գիշերը։Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ ՝Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ է բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով նա ժամանում է էշի վրա նստած և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։  Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե ապտակի։ 

Պեր Նոելը գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջ: 
Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներ: Ավանդույթի համաձայն, տանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառին, Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից:

 

Ահա թե ինչպես են տոնում Ամանորը Ֆրանսիայում։Այսօրվա համար այսքանը,կհանդիպենք հաջորդ թողարկմանը։Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Բլոգ-բլոգոսֆերա

Բլոգը մի հարթակ է,որի բովանդակությունը պարբերաբար թարմացվում է։Գրառումները  պարունակում են մուլտիմեդիաներ։Բլոգ բառը առաջացել է web  և log բառերից։Ընդունված է բլոգ վարողներին անվանել բլոգերներ։Կան թեմատիկ բլոգներ։

Կան ճանապարորդական բլոգներ,որտեղ մարդիկ պատմում են իրենց ճանապարորդական տպավորություննեը։

Կան ժամանցային  բլոգներ,որտեղ հիմնականում ժամանցային  նյութեր են։

Կան մշակութային  բլոգներ,որտեղ հեղինակները ներկայացնում են ,իրենց մշակութային նախասիրություններըև արվեստի աշխարհում եղած նորությունները։

Կան առողջապահական և կրոնական բլոգներ։

 

 

Ձայնը և մեդիան

ձայնը և մեդիան

Խոսքի ու ձայնի կարեւորությունըՁայն. ահա թե ինչի վրա է հիմնված ռադիոն: Ճիշտ ընտրված հաղորդավարը, երաժշտությունը, ձայնային անցումներն ամենակարեւորն են լսարանին գրավելու համար: Ունկնդիրը, միայն ձայնը լսելով, կարող է ստեղծել իր սիրելի հաղորդավարի կերպարը, եւ հաղորդավարի խնդիրն է այնպես անել, որ այդ կերպարը հաճելի ու հետաքրքիր լինի: Ռադիոն ավանդական լրատվամիջոցներից ամենամտերմիկն է համարվում: Երբ զանգում ես ռադիո, խոսում ես հաղորդավարի հետ,  մտքումդ գծում ես նրա կերպարը: Միաժամանակ կարող ես ստեղծել ինքդ քո կերպարը` ձայնով ու խոսքով: Այսպես` ե՛ւ հաղորդավարը, ե՛ւ ունկնդիրն իրենց ավելի անկաշկանդ են զգում: Բացի այդ, երբ ռադիոն լսում ես ականջակալներով, թվում է, թե հաղորդավարը խոսում է միայն քեզ հետ, երաժշտությունը հնչում է քեզ համար, դու կտրվում ես շրջապատի ձայներից:

Ռադիոն նաեւ ամենաքիչն է սահմանափակում մեր` օգտվողներիս գործողությունները. ռադիո կարող ես լսել ինչ-որ բան անելուն զուգահեռ`մեքենա վարելիս, ճաշ պատրաստելիս, զբոսնելիս…

Ինչ վերաբերում է լրատվությանը, Հայաստանում ռադիոն այս առումով կաղում է: Իհարկե, մի շարք մասնավոր ռադիոկայաններ ունեն լուրերի բաժին եւ խմբագրություն, բայց նրանց մեծ մասը հեռարձակում է լրատվական գործակալությունների ուղարկած նորությունները: Կարող ենք առանձնացնել «Ազատություն» ռադիոկայանն ու Հանրային ռադիոն, որոնք խոշոր լրատվական խմբագրություններ ունեն եւ համակողմանի լրատվություն են ապահովում:

Աուդիո մոնտաժն ավելի հեշտ է, քան վիդեոն, ինչն էլ հեշտացնում է ռադիոյի աշխատանքը, բայց եւ ավելի շատ հնարավորություն է տալիս փոխելու, աղավաղելու խոսքը:

Ամեն դեպքում, աշխարհում ռադիոն ամենաօպերատիվ լրատվության միջոցներից է համարվում, քանի որ ռադիոյում դեպքի վայրից տեղեկություն փոխանցելու համար միայն բջջայինը բավական է, ի տարբերություն, ասենք, հեռուստատեսության: Եվ, ի տարբերություն թերթի, ռադիոյում կարիք չկա սպասել հաջորդ օրվա թողարկմանը: Իհարկե, ինտերնետը օպերատիվության եւ անմիջականության առումով մրցակցությունից դուրս է:

Եթե մարդ կարող է թերթը մի քանի անգամ կարդալ, մտածել, վերընթերցել, ընդգծել հատվածներ, ապա դասական ռադիոն չես կարող լսել մի քանի անգամ: Ավելին, ռադիոյի դեպքում չկա նաեւ կադր, հետեւաբար, տեղեկությունն ընկալվում է միայն լսողությամբ: Կարեւոր է, որ տեղեկությունը փոխանցվի պարզ նախադասություններով, հասկանալի լեզվով, ճիշտ արտասանությամբ ու համապատասխան ձայնային ձեւավորմամբ:

Երաժշտությունը, ձայնային էֆեկտները ստեղծում են տրամադրություն, որը նաեւ կարող է ազդել ինֆորմացիայի ընկալման վրա. եթե տեղեկությունը հաղորդում են ուրախ երաժշտության տակ, ապա այն շատ ավելի դրական կարող է ընկալվել:

Ռադիոլրագրողի «հումքը» ձայնագրություններն են`մարդկանց ձայները, խոսքը, ինչպես նաեւ բնաձայները`շրջապատի ձայները, աղմուկը, երաժշտությունը… Այդ ամենն օգնում է փոխանցել միջավայրի տրամադրությունը, զգացողությունները, ստեղծել ներկայության պատրանք: Չէ՞ որ, եթե տեսանյութում այդ ամենն անում է կադրը, ապա ռադիոնյութում միայն ձայներն են օգնում «տեսնել» պատկերը:

Այս ամենն ավանդական ռադիոյի մասին էր: Բայց նոր մեդիան եւ տեխնոլոգիաները փոխում են նաեւ ռադիոյի աշխատանքը: Զանգերից բացի՝ ունկնդիրը կարող է ուղարկել տեքստային հաղորդագրություններ, ինտերնետային նամակներ, հաղորդագրություններ սոցցանցերում: Իսկ ինտերնետային ռադիոյի ծննդով՝ ռադիոն էլ դառնում է ոչ գծային, այսինքն, հաղորդումների տեւողությունը, հերթականությունը որոշում է ունկնդիրը` իր  հայեցողությամբ կայքից ընտրելով հաղորդում, երաժշտական նյութ: Կարող ենք մեր սիրած հաղորդումներն ու երգերը ներբեռնել հեռախոսի, համակարգչի մեջ եւ լսել ցանկացած ժամանակ:

Մեդիա բառարան

  • եթեր
  • ձեւաչափ
  • ձայնագրություն
  • մոնտաժ-աուդիո-վիդեո  նյութի մշակում,վերակազմավորում
  • աուդիո
  • բնաձայն-իրական ձայն

Թղտակից-լրատվական նյութ պատրաստող

Կադր-ֆոտոնկար, տեսախցիկի  տեսարան

Խմբագիր-մշակող

 

Ավանդական մեդիա-թերթ,ամսագիր,լրագիր,շաբաթաթերթ,ամսաթերթ,թռուցիկներ

Նոր տեղեկատվամիջոցներ-ռադիո,ինտերնետ,հեռուստացույց,