Ավետիք Իսահակյան ։ Երջանկության իմաստ

Պատմվածքը շատ լավն էր և հետաքրքիր , ինձ թվում է պատմվածքի իմաստն այն է , որ  պետք չէ մտածել, մի օր երջանիկ լինելու մասին , պետք է ամեն օրվա մեջ երջանկություն գտնես , փորձես ուղղել կատարված սխալները։Ամեն մարդ ունի իր երջանկությունը , մարդ կա , որ երջանկանում է քարանալով և ոչինչով չզբաղվելով։Ստեղծագործութունը շատ գեղեցիկ էր գրված , ոը հետաքրքիր էր։

Continue reading “Ավետիք Իսահակյան ։ Երջանկության իմաստ”

Արսենի Տարկովսկու նամակը որդուն՝ Անդրեյ Տարկովկուն

Կարդացեք նամակը։

Դուրս գրեք այն բառերը, որոնք անհասկանալի են և բառարանի օգնությամբ բացատրեք։

Մաքառել – պայքարել

Դիվոտել – կատաղել

Ախոնջ-համառ

Հոր տված խորհրդի ինչի՞ հետ ես համաձայն, ինչի՞ հետ՝ ոչ։ Հիմնավորի՛ր։

Հոր ասած ամեն խոսքի հետ համաձայն եմ , նա իր որդու հետ  նամակի միջոցով խոսեց , նա ուզում էր տղային զերծ պահել տարբեր սխալներից ,որոնք հայրը արել էր իր կյանքի ընթացքում։ Continue reading “Արսենի Տարկովսկու նամակը որդուն՝ Անդրեյ Տարկովկուն”

Լինել ծնված։Վիլիամ Սարոյան

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը , հեղինակը ուզում էր ասել , որ ամեն ինչից պետք է ուրախանալ և գնահատել թեկուզ ամենաչնչին ունեցածը։Մանրուքներից պետք է ուրախանալ ՝ որ կարողանում ես քայլել , լսել, խոսել , չէ որ կան մարդիկ ովքեր չեն կարողանում խոսել , լսել , քայլել։Սարոյանը մարդկանց համեմատում էր կենդանիների հետ , քանի որ նրանք գչեթե նույն կերպ են ապրում ։Բայց ես համաձայն չեմ այս մտքի հետ , ինձ թվում է պետք չէ մարդկանց համեմատել կենդանիների հետ ։Ստեղծագործությունը նաև այն մարդկանց մասին է , որ թողնում են իրենց հայրենիքը և գնում ուրիշ երկներ , ինձ թվում է  ամենալավ զգացողությունը դա լինելն  է և ապրելը քո հայրենիքում ։

Continue reading “Լինել ծնված։Վիլիամ Սարոյան”

Հայ մուկը / Վիլյամ Սարոյան

Ստեղծագործությունը կարող եք կարդալ ՝այստեղ

Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Ինձ թվում է  հեղինակը ուզում էր ասել , որ հայերը գրեթե միշտ հաղթում են  , որ շատ ուժեղ և համռ են , շուտ չեն հանձնվում։

Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես իհարկե համաձայն եմ հեղինակ ասելիքի հետ , ինձ էլ է թվում , որ հայերը շատ խիզախ ազգ են , ամենախիզախներից ։

Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի

Ստեղծագործութոյւնը շատ հետաքրքիր էր և հեշտ էր  կարդացվում,ոճը նույնպես շատ հետաքրիր էր։Այս ստեղծագործությունը ընկերուհիս էր կարդացել , հավանել էր , այդպես որոշեցի ես էլ ընթերցեմ և նույնպես հավանեցի։

Քեռի Ֆրանցը: Լյուդվիգ Թոմա

Պատմվածքը կարող եք ընթերցել ՝ այստեղ

Անհասկանալի բառերը բացատրեք բացատրական բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառ չունեմ։

Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Ինձ թվում է այս ստեղծագործության իմաստն այն էր , որ ամեն ինչ պետք է ինքնուրույն անել , կամ թեկուզ օգնություն խնդրել , ոչ թե ամբողջությամբ արտագրել , իսկ հետո ուրիշին մեղադրել։

Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես համաձայն եմ հեղիանկի ասելիքի հետ , կարող ես օգնություն խնդրել , բայց ոչ լրիվ արտագրել , հետո մեղադրել ուրիշին։

Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը․․․/։

Չեմ ասի , որ շատ հավանեցի այս ստեղծագործությունը , բայց այնպես չէ , որ չհավանեցի , սովորական պատմվածք էր։Կյանքում տեղի ունեցած պատմություն էր ։Ինձ թվում է Քեռին սխալ էր անում , որ անընդհատ երեխաին ծեծում էր։Շատ հետշտությամբ կարդացի։

Խեղճ երեխա: Դինո Բուցատի

Պատմվածքը կարող եք ընթերցել ՝ այստեղ

Անհասկանալի բառերը բացատրեք բացատրական բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառ չունեմ

Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Ճիշտն ասած կոնկրետ չհասկացա հեղինակի ասելիքը , բայց կարծում եմ պետք չէր այդքան կոպիտ լինել խեղճ երեխայի հետ։

Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Չեմ կարող ասել համաձայն եմ , թե ոչ, բայց ինձ թվում է մի տեսակ կիսատ էր կարելի էր շարունակություն գրել և լավ կլիներ , որ ամեն ինչ ավելի լավ ավարտվեր։

Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը․․․/։

Ստեղծագործոթյունը շատ համառոտ , բայց հետաքրքիր էր։Մեծ հաճույքով կարդացի , ոճնել շատ հավանեցի։

Սասնա Ծռեր Էպոսի նկատառումներ

1) Էպոսում կատարվող իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրողությունների ժամանակ ։Ուսումնասիրեցի , տեսա , որ որոշ իրադարձություններ և հերոսների անուններ համընկնում են։

2)Էպոսում շատ է նշվում թագավորի և ժողովրդի հարաբերությունները։Սասունցիները շատ են սիրում իրեց տերերին։

Continue reading “Սասնա Ծռեր Էպոսի նկատառումներ”

Մարտ-Ապրիլ ամիսների իմ ընթերցած գրքերը

Ջեք Լոնդոնի <<Սպիտակ Ժանիք>>

PenShop - Առցանց գնումներ Ջեք Լոնդոն ...

Վերջերս կարդացի Ջեք Լոնդոնի <<Սպիտակ Ժանիք>> ստեղծագործությունը ։Շատ դուր եկավ , խորհուրդ եմ տալիս ընկերներիս նույնպես կարդալ։Ջեք Լոնդոնը հիմնականում գրել է արկածային գրքեր ։ Continue reading “Մարտ-Ապրիլ ամիսների իմ ընթերցած գրքերը”