Իմ ամառը

Իմ ամառը

Հուլիսի չորսն  իմ ամենասպասված օրերից մեկն էր,որովհետեվ իմ մորաքույրը Կալինինգրադից գալու էր Հայաստան։Ես  շատ ուրախ էի։Իսկ ամսի քսանին եկել էին իմ եղբայրները,մեկի անունը Ռաֆայել նա տասնվեց տարեկան էր,իսկ մյուսի անունը Հայկ նա տասներկու տարեկան էր։Մի ժամանակ նա էլ էր սովորում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։Մենք շատ ուրախացանք։Նրանք ինձ տարբեր խաղեր սովորեցրեցին խաղալ։Եվ սկսեցինք  տարբեր լավ տեղեր գնալ։

                                                     Ակվատեկ

Մի շատ շոգ օր մենք որոշեցինք գնալ ակվատեկ իմ քույրերի,  եղբայրների հետ։Մենք երեխաներով

լողացինք ,խաղացինք,սահեցինք։Ես վերջին անգամ,որ գնացել էի ակվատեկ ինձ մի կերպ համոզել էին,որ ես սահեի փոքր սղարանից,բայց ես սահեցի թեվիկներով,որովհետեվ լողալ չգիտեի։Այս անգամ ես առանց թեվիկների սահեցի  եվ վախենալով ու ճչալով մի մեծ ատրակցիոնից,զարմացա ինքս ինձ վրա եվ ուրախացա,որ կարողացա հաղթահարել վախս ։Շատ ուրախ անցավ այդ օրը։

                                               Գուդ Թայմ

Մի օր էլ մենք գնացել էինք Գուդ Թայմ։Այնտեղ ես շատ էի եղել։Կային տարբեր ատրակցիոններ։Ես կարողացա հաղթահարել բոլոր բարձր կետերը։Նախորդ անգամ  վախեցա եվ չթռա իննը մետր բարձրությունից,բայց այս անգամ ես հաղթահարեցի վախս եվ թռա իննը  մետրից։Ես բոլոր ատրակիցիոններից օգտվեցի ,բացի տասներկու մետրից եվ փայտի սղարանից։Մյուս անգամ անպայման կօգտվեմ այդ ատրակցիոններից։

                                               Բացօթյա լողավազան

Մի օր մենք երեխաներով գնացել էինք բացօթյա լողավազան։ Մենք այնտեղ լողում էինք։Այնտեղ էր նաեվ մի շատ խելոք շուն՝ մեր Ռոքսիի մայրիկը։Նա այնքան լավնէ ու խելացի,որ երբ մենք լողալիս թափահարում էինք մեր ձեռքերը,նա մտածում էր ,որ խեղդվում ենք եվ  վազում էր մեզ փրկելու։Անցկացրեցինք լավ,հաճելի օր։Ֆոտոշարքը տես`այստեղ:

                                          Նաիրի ձիարշավարանում

Մի օր ես ,քույրիկս եվ մայրիկս որոշեցինք գնալ Նաիրի ձիարշավարան։Մենք ճանապարհը լավ չգիտեինք են անընդհատ սխալ էինք գնում,բայց հետո գտանք ճանապարհը  եվ մտանք ձիարշավարան։Երբ մտանք ձիարշավարան, մի շունիկ վազեց ինձ մոտ, ես վախեցա,բայց հետո նրան  ընտելացա եվ սկսեցի նրան սիրել։Այդ շունը շատ էր նման Սիմբային։Այնտեղ կային երեք շուն,Երկրորդը սեվ ու սպիտակ էր,իսկ երրորդը Բելկան էր, նրան ես տեսել էի,որ ընկեր Սոնայի հետ գնացել էինք։Սկզբից իմ քույրիկը ձի նստեց։ Նաա սովորել էր արդեն վարել, ես էլ սովորեցի,հետո մենք գնացինք նրանց կերակրելու։ Բոլորին կերակրեցինք։Այնտեղ մի շատ բկլիկ ձի կար, նրա անունը Լունա էր ։նա անընդհատ ոտքերով խփում էր ,որ նրան շատ կերակրեինք։Մենք այնտեղ խաղացինք,գիրք կարդացինք եվ այլն։Շատ լավ անցավ մեր օրը։Ֆոտոշարքը տես՝ այստեղ։

Գարեջրի փառատոն

Մի օր Կարապին լճում փառատոն էր։Դա գարեջրի փառատոնն էր ։ Այնտեղ շատ մարդիկ կային,բոլորը գարեջուր էին խմում ու խեցգետին էին ուտում։Այնտեղ տարբեր մրցույթներ էին կազմակերպել։Այնտեղ շատ հետաքրքիր միջոցառում կար ։Շատ լավ օր էր։Ֆոտոշարքը տես՝ այստեղ։

 Դելիս կլուբում

Մի օր ես ,մայրիկս,քույրիկս եվ մորաքույրս որոշեցինք գնալ Դելիս ակումբ։Այնտեղ մեծ լողավազան կար։Շատ նստարաններ։Ես ու քույրիկս միանգամից թռանք լողավազան, շատ սառն էր ջուրը,լավ հովացանք։Հետո հաց կերանք եվ պառկեցինք արեվի տակ։Շատ լավ օր էր։Շնորհակալություն մայրիկիս եվ մորաքույրիս։Ֆոտոշարքը տես՝ այստեղ։

         image-30-08-16-10-38

                                                   Պիցցայի օր

Մի օր մենք գնացել էինք cafe park ։Անյտեղ մենք ինքներս պիցցա պատրաստեցինք և հյուրասիրեցինք բոլորին։Ես պատրաստեցի սնկով,խոզապուխտով պիցցա,իսկ իմ քույրիկը չորս տեսակի պանրով պիցցա։Շատ համեղ էին պիցցաները,երևի նրա համար ,որ մեր ձեռքերով էին պատրաստված:Ֆոտոշարքը տես՝ այստեղ։

                                               Play city

Մի օր մենք գնացել էինք play city բոուլինգ խաղալու։Չնայած ես տարիքով ամենափոքրն էի ,բայց բոլորին հաղթեցի եվ որպես մրցանակ շահեցի անվճար ավտոդրոմ։Ֆոտոշարը տես՝այստեղ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s