Մի ամբողջ օր ձիարշավարանում

Իմ պատումը

Ես երեկ մեր դասարանի երեխաներով և ծնողներով գնացել էինք ձիարշավարան:

Այնտեղ շատ հետաքրքրիր էր:Մենք այնտեղ տարբեր  ձիեր տեսանք, կերակրեցինք, սիրեցինք,որ նրանք մեզ ընտելանան :  Տեսանք մեծ հայկական գամփռ:Մի քանիսը մտան վանդակ, որպեսզի նրան սիրեն,իսկ մյուսները վախեցան:Մենք մի քիչ խաղացինք և  գնացինք ձի քշելու:Երկու ձի էին , մեկը Պրինցը՝ տղան սև գույնի և շագանակագույն աղջիկ ձին ՝Մաշան:Բոլորը նստեցին,նույնիսկ մայրիկները:Ամենալավը ընկեր Սոնան էր քշում:Հետո մենք գնացինք խաղալու:Մենք մի քանի աղջիկներով մանկապարտեզ էինք սարքել: Մեր երեխաներն էին Ալենչիկը՝ Միլենայի եղբայրը,Ռազմիկը՝ Կարինայի եղբայրը և Նիկան՝ Արմենի քույրիկը:Արմենը մի քույրիկ էլ ուներ անունը Սոֆիա:Նա վեց ու կես ամսեկան էր:Շատ լավն  էր,համովիկ,գեղեցիկ, բոլորը նրան սիրում էին:Ես շատ ուրախ էի,շատ գոհ էի:Լավ տպավորությւոններով:

Մայրիկիս պատումը

DSCN6197

Շաբաթ օրը Սաթինեի դասարանի հետ գնացել էինք ձիարշավարան: Շատ հետաքրքրիր տեղ էր: Ձիերն այնքան լավն  էին ու մեկը մեկից գեղեցիկ:Բայց ամենամեծ տպավորությունը ստացա,երբ ձի հեծեցի:Այդ ժամանակ ,երբ որ լինում է անմիջական կոնտակտ ձիու հետ, ավելի լավ ես կարողանում հասկանալ նրան և նա էլ զգում է քեզ և կատարում քո բոլոր հրամանները: Մի խոսքով ես էլ որոշ ժամանակով մանկացա ու  հասցրեցի կատարել  իմ ցանկություններից ևս մեկը:Շնորհակալություն ընկեր Սոնային:Անհամբեր սպասում եմ մյուս ճանփորդությանը:

Մանրամասն նկարները նայեք՝ասյտեղ

Leave a comment